ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Համերաշխության խաղադրույք

Համերաշխության խաղադրույք
15.02.2025 | 12:31

Այս անգամ Վաղոն շատ տարօրինակ առաջարկով էր եկել․

- Հարևան մի խաղ եմ մտածել, որ հաստատ կհետաքրքրի ամբողջ ժողովրդին ու նույնիսկ սփյուռքին։

- Ի՞նչ խաղ։

- Հիշո՞ւմ ես, որ գերագույնը մտավ 7 համարի ավտոբուսը, հետո 11 համարից իջավ։

- Ամբողջ ժողովուրդն ա հիշում։

- Այ ապրես։ ՈՒրեմն գերագույնը մտնում ա ասենք 25 համարի ավտոբուսը, ժողովուրդը սկսում ա խաղադրույքներ անել տարբեր թվերի վրա, հետո գերագույնը որ համարից որ իջնում ա՝ էդ թվի վրա դրածները շահում են։

- Բայց դրա իմաստը ո՞րն ա։

- Ո՞նց թե։ Նախ միլիարդներով փող կհավաքվի, էլ չեմ ասում, որ ուրիշ ժողովուրդներ էլ կարող ա հետաքրքրվեն ու սկսեն խաղադրույքներ անել․․․

- Բայց խի՞ պիտի անեն։

- Որովհետև ոչ մի երկրի գերագույն չի կարում մտնի մի ավտոբուս, հետո մի ուրիշից իջնի։ Բա դա հետաքրքիր չի՞, ամեն անգամ շունչդ պահած սպասում ես, թե որ համարից կիջնի։ Հետո, ես մի տեղ կարդացել եմ, որ եթե ամբողջ ժողովուրդը նույն բանով ա զբաղվում՝ դառնում ա համերաշխ։ Դրա համար էլ էս խաղը կոչել եմ ,,Համերաշխության խաղադրույք,,։ Հը, ի՞նչ կասես։

- Վտանգավոր միտք ա, Վաղո։

- Խի՞ ա վտանգավոր։

- Եթե դա իմանա որ միլիարդներով փող են դրել՝ մտնելու ավտոբուսի համարը կիմանանք, բայց իջնելունը ոչ ոք չի իմանա։

- Ո՞նց չի իմանա։

- Որովհետև կմտնի, բայց ոչ մի համարից չի իջնի։ Օրերով ավտոբուսների առաջ կսպասենք, հետո մի օր կտեսնենք, որ հեծանիվով ֆռֆռում ա։

-․․․ Հաստա՞տ էդպիսի մունդառություն կանի։

- Հաստատ, էդ փողերն էլ գնալու են «նորաձև կրթության» հիմնադրամ ու կորեն։

- Յա՛խք արա, մի բան չեղավ, որ չնաֆսես։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3351

Մեկնաբանություններ